Ես միշտ աշխատում եմ հանգիստ ռեակցիա տալ իրերին, աշխատում եմ ադեկվատ լինել, աշխատում եմ մտածել, բայց երբեմն ինձ հունից հանում ա էն վիճակը, որ կա հայաստանում: Մենք բոլորս հավասար ենք: Հա, գուցե տարբեր ենք հնարավությունների կամ ինչ որ կարողությունների հարցում, բայց մենք բոլորս մարդ ենք վերջապես: Ինձ ուղղակի կոպիտ հունից հանում ա էն փաստը, հիմար, ապուշ, բութ փաստը, որ ոմանք ավելի հարգանքի են արժանանաում քան մյուսները:
Մասնավորապես ստեղ խոսքը աղջիկ տղա բաժանման մասին ա: Էնքան արհեստական ա ամեն ինչ դառել: Էնքան ակներև ա բութ մոտեցումը, խտրականությունը: Մարդը վատ ա զգում Հայաստանում աղջիկ լինելուց: Վատ ա զգում, որ ինքը նենց ա, ոնց կա: Վատ ա զգում, ամոթ ա զգում, ցածր ա զգում իրան: Իսկ էդ տենց չպիտի լինի:
Մամաները իրանք իրանց տղերքին տենց են դաստիարակում, էդ ա խնդիրը: Խնդիրը էն ա, որ աղջիկան իրան զոհելը նորմալ ա: Խնդիրը էն ա, որսխալված աղջկա հետ խոսալու փոխարեն ցածրացնում են, պատժում են անարգանքով: Որ ոչ մեկ չի դնում ասի ոնց ա ճիշտ ու կարևորը խի ա տենց ճիշտ: Որ բթամիտ քյարթ քսված հավ լինելը, ով բամբասեծուց ու ինտագռամում իրա դեմքի 1000 հատ ֆիլտռով նկար քցելուց բացի ուրիշ բան չի կարում, ավելի հարգված ա քան ինչ որ կարդացած, լիքը բան ինացող, իրա տեսակետը ունեցող պինդ աղջիկը, որ առավոտը առաջինը հեռախոսում լայքերը նայելու փոխարեն նորոություններ ա նայում: Խի ա տենց? Որն ա ըտեղ ճիշտը? Խի ա հասարակությունը սենց տարբեր? Խի ա դժվար շփվելը? Խի?
суббота, 8 июля 2017 г.
Աղջիկ ես` քցի քեզ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий