вторник, 4 июля 2017 г.

Ինձ միքիչ անհասկանալի ա էն իրավիճակը երբ սովորական, չէ, սխալ ասեցի, ոչինչով աչքի չընկնող մարդը որոշակի շրջաններում շատ հայտի ա լինում: Անհասկանալի ա ինչի ա դա տենց ու արդյոք ինքը իրան էդ միջավայրում հարմար ա զգում: Միքիչ անհասկանալի ա ինչն ա պայմանավորում էտ հայտնի լինելը, ու արդյոք դա տենց էական ա:
Էսօր պետք ա ասեմ որ մի ֆիլմ էի նայում, դե ինչպես միշտ(ես ահավոր շատ եմ դիտում, ամեն ինչ դիտում եմ, զարմանալի ա, որ աչքերս դեռ կան) ու ֆիլմի հեղինակը ասեց որ օրական 2000 բառ գրում ա: Ես էլ որոշեցի միքիչ շատ գրել, դե ուղղակի կիսվել, ինձնից ինչ գրող, մի օր իրա պես ֆիլմ-էսսե կգրեմ: 
Հիմա, ինչ էի ուզում ասել, մենք ամեն օր էնքան բան ենք տեսնում, մարդկանց ներառյալ, ու ես շատ հաճախ, երբ կոմպլեքներովս հանդերձ իմ կոմֆորտի զոնայից դուրս եմ գալիս ու որոշում եմ մյուների նկարները նայել, միշտ հիասթավում եմ ինչ որ տեղ երբ խմբակային նկար եմ տեսնում: Ինչու՞: Երևի որովհետև ես տենց նկար չունեմ, դա մեկ, հետո էլ նենց տպավորություն ա ստեղծվում իմ պեսիմիստ գլխում որ իրանք մշտական գնալու տեղ ունեն, իսկ ես չէ: Ու իսկապես, ես ունեմ մշտական գնալու տեղ? Երբեմն: Առհասարակ էս բառը իմ կողմից քիչ ա գործածվում, բայց տեղին ա: Ուղղակի ես ատում եմ էն անորոշության ու անկարողության զգացումը, երը գալիս ա հարցին սենց պատասխանելուց հետո: 
Անվերջ նույն ցիկլը պտտվում ա իմ գլխում ու ես փորձում եմ ելք գտնել: Ես ուզում եմ էնտեղ լինել? Երևի թե հա, եթե ինձ դուր ա գալիս իրանց նայել, բայց ինչ պետք ա ես անեմ որ թնտեղ լինեմ? Հիմա ինձ Ա.-ն կասեր լիքը տեղեր են գնում, ու ես իրա հետ կհամաձայնեի: Իրանք անընդհատ դրսում են, բայց կարող եմ ես էլ տենց անել? իսկ արժի որ?

Комментариев нет:

Отправить комментарий