суббота, 8 июля 2017 г.

Աղջիկ ես` քցի քեզ

Ես միշտ աշխատում եմ հանգիստ ռեակցիա տալ իրերին, աշխատում եմ ադեկվատ լինել, աշխատում եմ մտածել, բայց երբեմն ինձ հունից հանում ա էն վիճակը, որ կա հայաստանում: Մենք բոլորս հավասար ենք: Հա, գուցե տարբեր ենք հնարավությունների կամ ինչ որ կարողությունների հարցում, բայց մենք բոլորս մարդ ենք վերջապես: Ինձ ուղղակի կոպիտ հունից հանում ա էն փաստը, հիմար, ապուշ, բութ փաստը, որ ոմանք ավելի հարգանքի են արժանանաում քան մյուսները:
Մասնավորապես ստեղ խոսքը աղջիկ տղա բաժանման մասին ա: Էնքան արհեստական ա ամեն ինչ դառել: Էնքան ակներև ա բութ մոտեցումը, խտրականությունը: Մարդը վատ ա զգում Հայաստանում աղջիկ լինելուց: Վատ ա զգում, որ ինքը նենց ա, ոնց կա: Վատ ա զգում, ամոթ ա զգում, ցածր ա զգում իրան: Իսկ էդ տենց չպիտի լինի:
Մամաները իրանք իրանց տղերքին տենց են դաստիարակում, էդ ա խնդիրը: Խնդիրը էն ա, որ աղջիկան իրան զոհելը նորմալ ա: Խնդիրը էն ա, որսխալված աղջկա հետ խոսալու փոխարեն ցածրացնում են, պատժում են անարգանքով: Որ ոչ մեկ չի դնում ասի ոնց ա ճիշտ ու կարևորը խի ա տենց ճիշտ: Որ բթամիտ քյարթ քսված հավ լինելը, ով բամբասեծուց ու ինտագռամում իրա դեմքի 1000 հատ ֆիլտռով նկար քցելուց բացի ուրիշ բան չի կարում, ավելի հարգված ա քան ինչ որ կարդացած, լիքը բան ինացող, իրա տեսակետը ունեցող պինդ աղջիկը, որ առավոտը առաջինը հեռախոսում լայքերը նայելու փոխարեն նորոություններ ա նայում: Խի ա տենց? Որն ա ըտեղ ճիշտը? Խի ա հասարակությունը սենց տարբեր? Խի ա դժվար շփվելը? Խի?

вторник, 4 июля 2017 г.

Ինձ միքիչ անհասկանալի ա էն իրավիճակը երբ սովորական, չէ, սխալ ասեցի, ոչինչով աչքի չընկնող մարդը որոշակի շրջաններում շատ հայտի ա լինում: Անհասկանալի ա ինչի ա դա տենց ու արդյոք ինքը իրան էդ միջավայրում հարմար ա զգում: Միքիչ անհասկանալի ա ինչն ա պայմանավորում էտ հայտնի լինելը, ու արդյոք դա տենց էական ա:
Էսօր պետք ա ասեմ որ մի ֆիլմ էի նայում, դե ինչպես միշտ(ես ահավոր շատ եմ դիտում, ամեն ինչ դիտում եմ, զարմանալի ա, որ աչքերս դեռ կան) ու ֆիլմի հեղինակը ասեց որ օրական 2000 բառ գրում ա: Ես էլ որոշեցի միքիչ շատ գրել, դե ուղղակի կիսվել, ինձնից ինչ գրող, մի օր իրա պես ֆիլմ-էսսե կգրեմ: 
Հիմա, ինչ էի ուզում ասել, մենք ամեն օր էնքան բան ենք տեսնում, մարդկանց ներառյալ, ու ես շատ հաճախ, երբ կոմպլեքներովս հանդերձ իմ կոմֆորտի զոնայից դուրս եմ գալիս ու որոշում եմ մյուների նկարները նայել, միշտ հիասթավում եմ ինչ որ տեղ երբ խմբակային նկար եմ տեսնում: Ինչու՞: Երևի որովհետև ես տենց նկար չունեմ, դա մեկ, հետո էլ նենց տպավորություն ա ստեղծվում իմ պեսիմիստ գլխում որ իրանք մշտական գնալու տեղ ունեն, իսկ ես չէ: Ու իսկապես, ես ունեմ մշտական գնալու տեղ? Երբեմն: Առհասարակ էս բառը իմ կողմից քիչ ա գործածվում, բայց տեղին ա: Ուղղակի ես ատում եմ էն անորոշության ու անկարողության զգացումը, երը գալիս ա հարցին սենց պատասխանելուց հետո: 
Անվերջ նույն ցիկլը պտտվում ա իմ գլխում ու ես փորձում եմ ելք գտնել: Ես ուզում եմ էնտեղ լինել? Երևի թե հա, եթե ինձ դուր ա գալիս իրանց նայել, բայց ինչ պետք ա ես անեմ որ թնտեղ լինեմ? Հիմա ինձ Ա.-ն կասեր լիքը տեղեր են գնում, ու ես իրա հետ կհամաձայնեի: Իրանք անընդհատ դրսում են, բայց կարող եմ ես էլ տենց անել? իսկ արժի որ?

пятница, 19 августа 2016 г.

Իմ ու քո "հետ"-ը

Էս երբեմնները...Հարզատ բառ ա դարձել իմ համար: Մենք միշտ հետ ենք նայում, բայց շատ հաճախ աչք ենք փակում էն բաների վրա, որոնք հենց կերտում են էտ հետ-ը: Նայելով ամեն ինչին, ամեն ինչին որ հիմա իմ շուրջն ա, ես հասկացա,որ մի բան էն չի: Շատ անգամներ ես ամեն ինչ հետաձգել եմ էս օրվան, ու ոնցոր թե, էս օրը եկել ա: Վերջերս կարդում էի Միլանի <<Գույության անտանելի թեթևություն>> գիրքը: Ու ի միջի այլոց հիմա էլ, ինքը շատ լավն ա: Ինչի վրա շեղեց իմ ուշադրությունը էտ գիրքը... Պատահականություններ: Համընկումներ: Մենք են դրանք նկատող կամ չնկատողը, մեր կյանքում ամեն տհաճ միջադեպ մեր մեղքով ա լինում: Էն ամենը ինչ ես տեսա իմ շուրջը ու, որ ինձ դուր չեկավ, իրականում ես էս ընտտել մի ժամանակ: Իմ ինտրովերտության, իմ ալարկոտության, ինչի չէ իմ նեգատիվի համար: Ես ամիսներով տնից դուրս չէի գալիս, ամիսներով իմ կյանքի իմաստն էի դարձնում ինչ որ գերմանական ասացվածք սովորելը (ինչը ճիշտն ասած իզուր չէր, արժեր դրան). բայց գիտակցում էի, որ միևնույն ժամանակ զրկում եմ ինձ երեկոյան փաբում ընկերներիս հետ նստելուց: Ես գիտեի, որ մորս զանգելով, կամ խոսելով հետը կհասնեմ իրա հավանությանը, բայց ես էտ չէի անում, որովհետև ալարում էի, վախում էի, փախնում էի: Ես գիտակցում էի, որ Դ.-ի հետ կապնվելը գուցե առաջին հայացքից լավ միտք թվա, բայց ինքը գնալով ինձ փակելու ա, եթե ես չսկսեմ իրան վերահսկել: Իսկ ես դրանից էլ էի վախենում: Ու ես հիմա էսքանով կիսվում եմ, որովհետև զգում եմ որ իրոք սա ելք ա: Գուցե դու, իմ առաջին ընթերցով, կարդաս էս ամենը ու էս ամենի մեջ տեսնես քեզ: Գուցե քեզ ետ պահես էն ամենից, ինչից ես ժամանակին չպահեցի, գուցե դու արդեն էս դրության մեջ ես ու չգիտես ինչ անել, իսկ գուցե դու արդեն անցել ես էս ամենի միջով, ու հիմա սա կարդաս որպես նոստալգիա: Ամեն դեպքում, ես կսպասեմ որ դու կիսվես ինձ հետ, որովհետև հիմա ես քո կարիքն ունեմ:
Ամեն ինչ սկսում ա մեր ընտորությունից, ամեն մի ընտրություն մի նոր կյանքի սկիզբ ա, ու ես մի օր կատարեցի իմ ընտրությունը: Մի պահ կթվա թե ինձ ընտրեցին, բայց էտ տենց չի: Տարվա սկզբին ես որոշել էի դառնալ կարքին աղջիկ, որ մեծ շրջապատ ունի (ինչը վերջում պարզվեց իրոք տենց ա) ու ամեն ինչ կարա իրան թույլ տա, եթե ուզենա (ոչ ֆինանսական տեսանկյունից): Ես սկսեցի ինձ պահել ինքնավստահ մարդու պես, ինչը իրականում ընդհանրապես տենց չէի: Ես ամեն անգամ դասերից հետո գնում էի փաբ, նստում էի, միթեթև աշխույժ մարդկանց շուրջ ինձ էլ մարդ զգում, ու գնում տուն, մի պեսիմիստիկ մարդկանց մոտ, որոնք իմ կարծիքով իրանց կայանքը լավ չեն օգտագործել, ու իրանց ռեսուրսները լռիվ սխալ են օգտագործում: Մենք շատ էինք կռվում: Էտ շրջանում ես ինձ մի հատ շատ մոտիկ մարդ ունեի, իրա անունն էլ էր Դ., ինքը իմ մյուս էկսպերիմենտի, իմ սենց կոչված ճիշտ ընտրության արդյունք էր: Ես որոշել էի բոլոր պաֆոսներից ձեռ քաշել ու իմ տաիքի մարդու հետ շբվել: Սկզբում ամեն ինչ շատ լավ էր, բայց քիչ քիչ սկսեց փոխվել: Ես սկսեցի իրանից հեռվանալ, սկսեցի ուրիշ, ավելի պրիստիժ, կապերով, պրեսպեկտիվով մարդկանց ման գալ: Նենց մարդ, որ կկարողանար ինձ իմ ակովներից փրկել, որ ընտանիքս ինձ էր կապել: Հիշում եմ երբ ինձ խոտ էին բերե: Ճիշտ ա ես իրան մինչև հիմա չեմ փորձել: Իսկ ինչու? Այ ստեղ սկսում ա էս պատմությունը: Ես սկսեցի խոսալ մյուս Դ.-ի հետ, ինքը նախորդի հետ բացարձակ կապ չունի, չմտածեք: Դ.-ը սկզբում ինձ փնտրտուքների մեջ, փակ, անկոմպլեքս մարդ թվաց: Ինձ թվում էր թե ինքը տեսնում ա էն, ինչ ես չեմ տեսնում: Թվում էր թե ինքը ինձ կարա տա էն, ինչը մենակ իրա մոտ կա: Ինձ թվում էր թե ինքը հենց էն ա ինչ ինձ պետք ա: Բայց: 
Հիմա հետ նայելով ես զգում եմ, որ էն ինչ կառուցվել ա ստի վրա, երկար չի կարա մնա: Դու կարաս ներես շատ բաներ, դու կարաս խաբես ինքդ քեզ, բայց դրանից հարցը չի լուծվի: Ինչի մասին եմ խոսում: Երբ մենք ծանոթացանք, ինքը ինձ խաբեց իրա տարիքի, կարողության(միտեսակ բլանձինկայոտ ա հնչում :Դ բայց խոսքը էտ կարողության մասին չի) ու հնարավորությունների մասին: Ու խոսքը մի կամ 2 տարվա մասին չէր, խոսքը 8 տարվա մասին էր: Խոսքը փողերի մասին չէր, խոսքը էտ փողերով առած իրերի մասին էր, էն հավաքածուի, որ իփր թե ինքը ուներ, բայց էսօր ես հասկանում եմ որ ինքը չունի: Խոսքը 1 կամ 2 մարդու մասին չէր, այլ ամբողջ շրջապատի, որ հիմա ես հասկացա, որ իրականում իրա հետ կապ չունի, այլ իրա եղբոր ու ընտանիքի: Էսքան օրերի մեր շբումը ինձ ցույց տվեց, որ էտ ամենի մեծ մասը իրա չիրականացած երազանքն ա, որը գուցե մի օր իրականանա, բայց էսօր չկա, իսկ թե ինչի, քիչ հետո դրա մասին էլ կխոսեմ: Էտ ամենը իմ վրա նենց ուժեղ տպավորություն էր թողել, որ ես ամեն երեկո սպասում էի էտ խոսակցություններին, էտ խոսքերին, ու էտ էմոցիաներին: Ինձ հանգստություն էր բերում դրա մասին մտածելը: Ես ինձ իրականությունից բարձր էի զգում: Մենք սկսեցինք հանդիպել, ես հասկանում էի որ ինքը ինձնից դիստանիա ա պահում, բայց էտ ժամանակ ես չէի գիտակցում, որ էտ մեթոդ ա, ինքը ինձ կպնում էր հետո հետ էր քաշվում, ինքը տարբեր խոսակցություններ էր սկսում, տեսնելու համար իմ ռեակցիան: Իհարկե ինձ իրա հետ լավ էր, ասեմ ավելին, ես իրոք սիրում էի իրան տենց: Բայց գնալով ամեն ինչ փոխվում էր: Խոսակցությունները սկսում էին ավելի շահ փնտրող բնույթ կրել: ՈՒ էն վստահությունը, որ ես ունեի, հիմա արդեն չկա:
(Շարունակելի)
Հենց նոր սա վերընթերցեցի: Իմ պառանոյիկ բնավորության համաձայն մտածեցի կարող ա սա մեկը կարդացել ա? Ու իմացել ա թե ես ով եմ? Գուցե, գուցե: Բայց դա իրոք ինձ ահավոր լարման մեջ ա գցում: Եթե դու, այ հենց դու, գիտես թե ով եմ ես, մի ասա ինձ էդ մասին, հուսամ դու վատ մարդ չես, կամ դեբիլ չես, որ իրա ջղայնությունը իմ վրա կթափի: